• English
  • Հայերեն
Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • ՀՏՀ
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Կրթություն Հայաստանում

Ջիվան Ավետիսյանի «Թևանիկ» ֆիլմի ցուցադրությունը Հնդկաստանում

12 դեկտեմբերի, 2022
Ջիվան Ավետիսյանի «Թևանիկ» ֆիլմի ցուցադրությունը Հնդկաստանում
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ս.թ. դեկտեմբերի 8-10-ը Հնդկաստանի Նոիդա քաղաքի (ՈՒտտար Պրադեշ նահանգ) կինոավանում տեղի ունեցավ Marwah Studios կինոարտադրող ընկերության կողմից կազմակերպված թվով 15-րդ կինոփառատոնը (Global Film Festival Noida)։

Դեսպանության նախաձեռնությամբ հայ ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Թևանիկ» գեղարվեստական ֆիլմը ներկայացվել էր սույն փառատոնի կազմակերպիչներին։

Նշենք, որ Marwah Studios ֆիլմարտադրող կազմակերպությունը Հնդկաստանում բավականին մեծ լսարան ունի և իր հնարավորություններով, աշխահրագրական ընգրկվածությամբ զիջում է միայն Հնդկաստանի Մումբայ քաղաքում գտնվող Բոլիվուդին։

Դեկտեմբերի 10-ին դեսպանության խորհրդական Տիգրան Գրիգորյանը և 2-րդ քարտուղար Վլադիմիր Պողոսյանը կինոփառատոնի շրջանակներում մասնակցեցին «Թևանիկ» գեղարվեստական ֆիլմի ցուցադրմանը։

Մինչ ցուցադրությունը Marwah Studios-ի ղեկավար և փառատոնի կազմակերպիչ դոկտոր Սանդիփ Մարվահը (Sandeep Marwah), Բոլիվուդի կինոքննադատ Վարուն Գուպտան (Varun Gupta), Վլադիմիր Պողոսյանը և Տիգրան Գրիգորյանը հարցազրույցի միջոցով  հնդիկ հանդիսատեսին ներկայացրեցին հայ կինոռեժիսորի ֆիլմը։

Խոսելով «Թևանիկ» ֆիլմի մասին՝ Վ. Պողոսյանը նշեց, որ վերջինիս միջոցով ռեժիսորը կարողացել է ինքատիպ ձևով ներկայացնել հայկական մշակույթը, հայ մարդու պայքարը, հայ ընտանիքը և նրա կենցաղը։  

Վ. Պողոսյանը նկատեց, որ հնդկական ֆիլմերը մշտապես ցուցադրվել են Հայաստանում և հավելեց, որ ներկա միջոցառումը իր բնույթով կարելի է բացառիկ համարել, քանի որ այն իր հերթին հնարավորություն է տալիս հայկական կինոարտադրությունը ներկայացնել հնդիկ հանդիսատեսին։

Իր հերթին Ս. Մարվահը հայտնեց, որ փառատոնի համար ներկայացվել են թվով 18 երկրների շուրջ 100 ֆիլմեր, սակայն կազմակերպիչները ընտրել են միայն 18 ֆիլմ, որոնց մեջ է  ընդգրկվել նաև  «Թևանիկ»-ը։

Վ. Պողոսյանը շնորհակալություն հայտնեց փառատոնի կազմակերպիչներին՝ հայկական ֆիլմը հնդիկ հանդիսատեսին ներկայացնելու համար, ինչը ըստ նրա կարևոր է բարեկամության հազարամյակների պատմություն ունեցող երկու ժողովուրդների փոխադարձ ճանաչողության ընդլայնման գործում։

Հարցազրույցին հաջորդեց փառատոնի վերաբերյալ քննարկում-սեմինար, որին ներկա էին Հնդկաստանում հավատարմագրված դիվանագետներ, հնդիկ ռեժիսորներ, հայտնի դերասաններ և դերասանուհիներ, սցենարիստներ, կինոքննադատների և կինոաշխարհի այլ ներկայացուցիչներ և հանդիսատեսներ։

Փառատոնը լուսաբանում էին 30-ից ավելի հեռուստատեսություններ և լրատվամիջոցներ, որոնցից մի քանիսին Վ. Պողոսյանը հարցազրույց տվեց՝ համառոտ ներկայացնելով Ջիվան Ավետիսյանի «Թևանիկ» գեղարվեստական ֆիլմը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Armenia Street, D-133, Anand Niketan,
New Delhi-110021, India

Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: